Մենք ձեր կողքին ենք. Վրաստանի պաշտպանության նախարարը՝ գերմանացիներին

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է  Գերմանիայի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։  «Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ողջ ժողովրդին: Մենք ձեր կողքին ենք՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է նախարարի՝ դեսպանատան կողմից բացված ցավակցական գրքում թողած գրությունում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում բացված Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկում  դեկտեմբերի 19-ին ահաբեչություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 12  մարդ:

Թողնել պատասխան