Մենք մեծ դժբախտություն ենք կանխել. Կվիրիկաշվիլի

«Մենք բոլորս մի մեծ դժբախտություն ենք կանխել»,-այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի դեմ նախապատրաստված  մահափորձին:

«Առաջին հերթին  ուզում եմ ասել, որ մենք բոլորս միասին մի մեծ դժբախտություն ենք կանխել: Մեր երկրի, մեր եկեղեցու դեմ ծրագրված հանցագործությունը կանխված է: Շնորահակալ եմ իրապահ մարմիններից, որ օպերատիվ ու արդյունավետ աշխատանք տարան: Անշուշտ, մշտական կապի մեջ եմ նրանց հետ:  Բեռլին են մեկնել իմ անձնական պաշտպանության անդամները պաշտպանության հատուկ գործակալության ղեկավարի հետ, որպեսզի տեղում ուժեղացված լինի անվտանգությունը: Գլխավորն այն է, որ բժիշկների հայտարարությամբ, վիրահատությունը բարեհաջող է ընթացել, պատրիարքի ինքնազգացողությունը լավ է»,- ասված է վարչապետի տարածած հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ այս օրերին բուժման նպատակով Գերմանիայում է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը:

Թողնել պատասխան