«Մենք միասին ենք, մենք Վրաստանն ենք»: Միասին հավաքվել են Վրաստանի էթնիկ խմբերը

Վրաց օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի ղեկավարած` «Վրաստանի զարգացման հիմնադրամը»  որոշել էր միասին համախմբել Վրաստանում բնակվող էթիկ խմբերին: Նախաձեռնությանն արձագանքել էին երկրի` գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները:

12966816_1292273600802784_1384174237_nՆերկայացել էին հիմնականում պարային, երաժշտական և մշակութային այլ խմբերով: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` յուրաքանչյուրն իր ազգային տարազով, ձեռք ձեռքի տված անցան` Թբիլիսիի մզկիթից մինչև հայկական Սբ. Գևորգ և հրեական սինագոգ: Չնայած չդադարող անձրևին` մասնակիցները չէին լքում կազմած շրջանը:

Ա12966317_1292273607469450_671157857_nզգերի բարեկամության երթին հաջորդեց գեղարվեստական մասը, պարային-երաժշտական համարներով ու տարբեր կատարումներով հանդես եկան մասնակից բոլոր խմբերը: Հայկական կողմից մասնակցում էր մոտ 5 տասնյակ ներկայացուցիչ`  նրանց թվում նաև «Ջեյրան» պարային համույթի աղջիկները` «Սայաթ-Նովա»  պարային կատարումով: Համույթի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը վստահ է, որ այս միջոցառումը կարելի է կամուրջ համարել` մի երկրում ապրող այսքան շատ ազգերի համերաշխ և խաղաղ կյանքի համար:

12992074_1292273604136117_806810327_nՄիջոցառման նախաձեռնողներն ասում են ` պետք է աշխարհին ցույց տալ` ինչ հարուստ է Վրաստանն իր ազգային բազմերանգությամբ, միջոցառման խորագիրն այդպես էլ ընտրեցին` «Մենք միասին ենք, մենք Վրաստանն ենք»:

«Վրաստանի զարգացման հիմնադրամի»  նախագահ Պաատա Բուրչուլաձեն ասում է` այստեղ ապրող ոչ մի ազգ իրեն հյուր զգալու իրավունք չունի.

12965969_1292273587469452_503700032_n«Շատ վատ է, որ մեր այս հարստությունը չի գնահատվում: Շատ կարևոր է, որ Վրաստանում ծնված յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ազդեցություն ունենալ երկրի` ոչ միայն մշակութային այլ նաև քաղաքական կյանքի վրա: Մենք կոչ չենք անում,  պարզապես խնդրում ենք քաղաքացիներին ` մասնակցել երկրի զարգացման գործընթացին: Մենք ունենք հարստություն, որը չենք օգտագործում, եկեք ցույց տանք աշխարհին մեր հարստությունը»:

12968630_1292273584136119_523906396_nՀիշեցնենք, որ երգիչը երկար տարիներ բարեգործությամբ է զբաղված, վերջերսնա հայտարարել էր, թե չի բացառում, որ իր հիմնադրամը կարող է վերածվել քաղաքական կուսակցության: Օպերային երգիչը նույնսիկ չեղյալ է հայտարարել համերգային գործունեության հետ կապված` 2016-ի բոլոր պայմանագրերը, նաև ասել է, որ իշխանության գալ կփորձի միայն այն դեպքում, երբ կզգա, որ ժողովրդին կարող է օգտակար լինել այլ դերում:

Թողնել պատասխան