Մենք չենք հանդուրժի հեղաշրջման որևէ փորձ. Կալաձե

«Մենք չենք հանդուրժի, որ որոշ ուժեր  հեղաշրջումներ  ու  արյունահեղություններ կազմակերպեն»: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Նրա խոսքով,  վերջերս պարբերաբար  նշվում է, որ այս առումով մի շարք սադրանքներ են ծրագրված:

«Ուզում եմ հստակեցնել, որ ոչինչ չի ստացվի, մենք կգործենք օրենքի սահմաններում: Մեր գլխավոր առաջադրանքը ընտրությունների խաղաղ ընթացքն ապահովելն է, երբ  բոլոր կուսակցությունները  հնարավորություն կունենան խաղաղ պայմաններում ներկայացնել իրենց ծրագրերը»,-ասել է Կալաձեն:

Նա նշել է, որ հստակ փաստեր ունեն այն մասին, որ «Միացյալ ազգային շարժում»-ը մտադիր է հեղաշրջում կազմակերպել,  քանի որ  նրանք վստահ են՝ ընտրություններում պարտվելու են»: Տեղեկացնում է «interpressnews»-ը:

Թողնել պատասխան