Մեստիայի կենտրոնում «Ազգային շարժման» անդամ է սպանվել

Մեստիա քաղաքատիպ ավանի կենտրոնում սպանվել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լոմար Լիգուրիան։

Լիգուրիայի վրա, ըստ նախնական վարկածի, կրակել են, երբ տան տանիքից ձյուն է մաքրել։

Լիգուրիան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ազգային շարժման» ցուցակի առաջին համարն էր:

Ըստ տարածված տեղեկատվության՝  Լիգուրիայի վրա կրակել է Մեստիայի բնակիչներից մեկը, ում հետ օրեր առաջ վիճաբանել է։

Միջադեպի հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության գործով: Նախնական տվյալներով, իրավախախտի ինքնությունը հայտնի է իրավապահներին, սակայն նրանք դեռևս տվյալներ չեն հրապարակում։

Թողնել պատասխան