Մերաբշվիլին և Ուգուլավան նույն խցում չեն լինի: Դատարանը մերժել է պաշտպանի հայցը:

Թբիլիսիի դատարանի որոշմամբ`  Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբշվիլին և նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ովքեր պատիժ են կրում տարբեր քրեական գործերով, չեն լինի նույն բանտախցում:

Այս պահանջով պաշտպանական կողմը դիմել էր 4 ամիս առաջ` որպես պատճառ նշելով մենախցերում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը : Պատիժների իրականացման նախարարությունը,  սակայն, նախկին 2 պաշտոնյաներին միեւնույն բանտախցում պատիժը կրելը անթույլատրելի է համարել:

Թողնել պատասխան