Կալաձեն նախարարի պաշտոնում խախտել է օրենքը. Կապանաձե

«Մեր նախարարը (նախկին) չներկայանալով խորհրդարան, խախտել է օրենքը»,- նման հայտարարություն է արել «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն՝ խոսելով Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար, այժմ «Վրացական երազանքի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի մասին:

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ «Գազպրոմի» հետ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ մեկնաբանություն անելու նպատակով ընդդիմությունը Կալաձեին, երբ նա նախարարի պաշտոնում էր, խորհրդարան է հրավիրվել։

«Կախա Կալաձեի օրենքով սահմանված պարտավորությունն էր անսալ օրենսդիրների պահանջին։ Չներկայանալով, նա խախտել է օրենքը»,- հայտարարել է Կապանաձեն:

Թողնել պատասխան