Գյուղատնտեսության նախարար. «Մեր նպատակն է,  որ  խաղողագործը խաղողը ձեռքին չմնա»  

«Մեր նպատակն է,  որ  խաղողագործը խաղողը ձեռքին չմնա: Այս տարի  գինի արտադրող շուրջ 100  ընկերություն  խաղող կգնի»,- վստահեցրել է  Վրաստանի  Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան` Թելավի քաղաքում (Կախեթի շրջան) «Խաղողի բերքահավաք 2016» շտաբի   բացման արարողության ժամանակ:

Նախարարի խոսքով, հիշյալ  շտաբը, բերքի  իրացման նպատակով  համակարգելու է խաղողագործների ու գինու ընկերությունների միջև  հարաբերությունները:

Միջոցառման ժամանակ Գյուղատնտեսության նախարարը խոսել է նաև խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա վիճակի, պետության կողմից սուբսիդավորման կարևորության մասին:

Տեղեկացնում է «interpressnew»s պարբերականը:

Թողնել պատասխան