Մեր նպատակն է ապահովել ընտրությունների հնարավորինս խաղաղ ընթացքը. Կոբախիձե

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) շարունակում է տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ նախընտրական միջավայրի ուսումնասիրությունը:

NDI-ի մոնիտորինգի խումբը այսօր հանդիպել է խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության ներկայացուցիչների հետ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն NDI-ի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Նա նշել է, որ «Վրացական երազանքը» աշխատանքներ է տանում  ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ:

«Մենք զրուցեցինք նախընտրական միջավայրի մասին: Նշեցինք, որ մեր գլխավոր նպատակն է օրենքի տարրին համապատասխան ապահովել ընտրությունների խաղաղ ընթացքը։ «Վրացական երազանքն» այդ ուղղությամբ ամեն ինչ կանի»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

Թողնել պատասխան