Մեքենայության մեղադրանքով անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարութան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության և Փախստականների ու վերաբնակեցման նախարարության ներքին աուդիտի վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում մեքենայության մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատապարտված մի քաղաքացու:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը  փախստականից  2500 լարի է վերցրել` վերջինիս համար փաստաթուղթ պատրաստելու ու բնակարան ձեռք բերելու նպատակով:  Մեղադրյալն  ընդունում է իր մեղքը: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հովածի 2-րդ մասի բ կետի հատկանիշներով:

Թողնել պատասխան