Մեքենաների տեխզննումը կարժենա 60 լարի

Ավտոմեքենաների տեխզննումը մոտավորապես 60 լարի կարժենա: Այս մասին «Իներպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է տնտեսության եւ կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Միխեիլ Խմալաձեն:

Ըստ Խմալաձեի հայտարարության՝ կառավարությունը գնի վերին շեմ կսահմանի, գինը կլինի կայուն՝ շուկայում արհեստական գնաճից խուսափելու համար։

Բացի այդ, տեխզննումը չանցնելու դեպքում կաճի նաեւ տուգանքի գինը: Գինը պիտի սահմանի խորհրդրանը:

Տեխզննումը չանցնելու դեպքում ավտոմեքենայի վարորդին կտրվի մեկ ամիս ժամանակ՝ խախտումներն ուղղելու համար։

Թողնել պատասխան