Միասնական պետական քննություններն ընթացքի մեջ են

Վրաստանում հուլիսի 4-ին  դիմորդները քննություն են  հանձնել Ընդհանուր հմտություններ առարկայից: Հուլիսի 4-5-ը ընթացող քննություններին դիմորդը հարցերին պատասխանելու համար կստանա  3 ժամ 10 րոպե:

Ավանդույթի համաձայն`  առաջին քննությունն անցկացվել է  վրացերեն լեզու և գրականություն առարկայից` հուլիսի 1-ին և 2-ին:

Ապագա ուսանողները  առաջիկայում  դեռ կհանձնեն քննություններ`   անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներից, ինչպես նաև  քաղաքացիական կրթություն, մաթեմատիկա, աշարհագրություն, պատմություն, գրականություն, բուսաբանություն, արվեստ առարկաներից: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր դիմորդ նշված քննություններից հանձնում  է  միայն  5-ը:

Միասնական պետական  քննություններին մասնակցելու համար  այս տարի գրանցվել է ավելի քան  38 հազար 500 դիմորդ:

Թողնել պատասխան