«Միացյալ ազգային շարժման առաջնորդը եղել է, կա և շարունակում է մնալ Միխեիլ Սահակաշվիլին». Լոնդարիձե

«Հպարտությամբ հայտարարում եմ, որ Միացյալ ազգային շարժման առաջնորդը եղել է, կա և շարունակում է մնալ Միխեիլ Սահակաշվիլին»: Այսպես է արձագանքում «Միացյալ ազգային շարժում- շրջաններ» խմբակցության առաջնորդ Տարիել Լոնդարիձեն, երբ նշում են, թե «Միացյալ ազգային շարժումը»,- կառավարվում է Օդեսայից:

Շարունակելով թեման «Ալիքի» հետ զրույցում   Տարիել Լոնդարիձեն նշեց, որ առաջնորդի դերը շատ կարևոր է կուսակցության մեջ.

«Վերջերս բավականին ագրեսիվ շարժում էր սկսվել Սահակաշվիլիի դեմ. շարժման մասնակիցները պնդում էին, որ նա այլ երկրի քաղաքացի է և իրավունք չունի խառնվել վրացական կուսակցությունների գործերին: Կցանկանայի հանգստացնել վրաց հանրությանը: Համայն աշխարհը գիտի, որ նա «Միացյալ ազգային շարժման» առաջնորդն է: Մենք երբեք դա չենք թաքցրել: Մենք հպարտ ենք նրանով, որ Սահակաշվիլին Վրաստանում հաջողությամբ բարեփոխումներ իրագործելուց զատ՝ քաղաքականորեն ակտիվ է մնացել նաև այլ երկրում: Նա օգտագործելով իր գիտելիքներն ու փորձը աջակցում է Ուկրաինայի զարգացմանը, ինչը բխում է նաև Վրաստանի շահերից»:

Խմբակցության առաջնորդը վստահ է, որ ընտրություններում հաղթելը, իր իսկ խոսքերով ֆորտունայի հետ ոչ մի առնչություն չունի.

«Ընտրություններում  մեր հաղթանակի հնարավորությունները կարելի է գնահատել` ելնելով ստեղծված իրավիճակից,  արված գործերից, ինչպես ինշխանության  ինելու ժամանակ այնպես էլ խորհրդարանում աշխատելու շրջանում: Իհարկե, կատարած աշխատանքը կգնահատվի և ընտրություններում կհաղթենք ոչ միայն մեր շրջաններում, այլ ամբողջ Վրաստանում»:

Բաթումիում «Միացյալ ազգային շաաժման» գրասենյակի առջև Սահակաշվիլիի խրտվիլակն  այրելն ու դրա հետ կապված միջադեպը  Լոնդարիձեն այս կերպ մեկնաբանեց.

«Ինչու՞ է  նման ագրեսիա դրսևորվում միայն «Միացյալ ազգային շարժման» հանդեպ: «Վրացական երազանքը» լավ գիտակցում է, որ «Միացյալ ազգային շարժումը» միակ հզոր ընդիմությունն է երկրում, որ պատրաստ է զբաղեցնել իշխանությունը և դա անխուսափելի է դառնալու հոկտեմբերի 8-ին: Այդ պատճառով իշխանությունները դիմում են զանազան մեթոդների՝ ստեղծելով նման արհեստական ընդհարումներ: Ցավալի է, որ այն մարդիկ, որ երկրի կառուցման գործում ոչ մի աղյուս չեն դրել,   քննադատում են մի քաղաքական ուժի, որը  երկրում պետականության հիմք է դրել և հզորացրել ինստիտուտները»:

Բաթումիում տեղի ունեցած միջադեպը  Լոնդարիձեն  նախընտրական շրջանին խոչնդոտելու փորձ է համարում: Ըստ նրա, պարբերաբար «Միացյալ ազգային շարժման» դեմ հանդես են գալիս տարբեր  ուժեր, որպեսզի խոչնդոտեն կուսակցության  գործունեությանը, սակայն «մարդիկ լավ գիտակցում են ստեղծված իրավիճակը»:

Տարիել Լոնդարիձեն, ով մոտ 20 տարի աշխատել է Վրաստանի պաշտպանության ոլորտում  իսկ 2012-ին եղել է Պաշտպանության նախարարի խորհրդական, վստահեցնում է, որ  ոլորտում վերջին տարիներին ոչ մի բարեփոխում տեղի չի ունեցել:

Սիրտս ցավում է, որովհետև կարծում եմ, որ ոչ մի բարեփոխում բանակը զարգացնելու նպատակ  չի հետապնդում: Սա կախված չէ նրանից, թե ով է Պաշտպանության նախարարը: Բազմիցս նշել եմ, որ նրանք ոչ մի բանի չեն հասնի, քանի որ անկախ չեն: Ոչ Ղարբիշավիլին եւ ոչ էլ Կվիրիկաշվիլին ի վիճակի չէին  իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ երկիրն առաջ գնար եւ դա բնական է: Այս մարդիկ ուղղակիորեն կախված են ոչ ֆորմալ ղեկավարից՝ Բիձինա Իվանիշվիլիից: Այս կառավարությունը ՊՆ-ին հնարավորություն չի տալիս զարգանալ այնպես, ինչպես զարգանում էր նախկին՝ «Միացյալ ազգային շարժման» կառավարության ժամանակ: Այսօր ես այդ գերատեսչությունը չեմ համարում այն ուժը, որը հանդիսանում է երկրի անվտանգության եւ պաշտպանության գրավականը: Նրանք մտածում են հետեւյալ կերպ. «Ինչներիս է պետք բանակ, մենք միեւնույնն է չենք կարողանա հաղթել Ռուսաստանին: Մեզ համար գլխավոր նպատակը վրացական  բանակում բարձր որակավորում ունեցող զինվորներ ունենալն է,  աբխազներին, օսերին եւ մյուս բոլոր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին  պաշտպանելը»,-Ալիքի հետ զրույցում  նշեց  Լոնդարիձեն:

 

Թողնել պատասխան