«Միացյալ ազգային շարժում»-ը` ազգային անվտանգության սպառնալիք. Ինաշվիլի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության որոշ անդամներ հայտարարել են, թե Պաշտպանության և Ազգային անվտանգության հանձնաժողովների ղեկավարների տեղակալի պաշտոնը չպետք է զբաղեցնի Էմզար Կվիցիանին, քանի որ` «ռուսական շահեր են ներկայացնում»: Հայտարարություններին անդրադարձել է «Վրաց հայրենասերների միության» առաջնորդ Իրմա Ինաշվիլին: Վերջինիս խոսքերով, «Վրաց հայրենասերների միության» անդամ Էմզար Կվիցիանին Վրաստանի համար վտանգ չի ներկայացնում: «Էմզար Կվիցիանին այն մարդն է, ով պաշտպանել է Կոդորին և Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նա Վրաստանի համար որևէ տեսակի վտանգ չի ներկայացնում: Պետության համար վտանգ են ներկայացնում «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական կազմը, որը պաշտոններ է ստանում Պաշպանության և այլ հանձնաժողովներում: Այս մարդիկ վաճառում էին Վրաստանը»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին:

Թողնել պատասխան