«Միացյալ ազգային շարժում»-ը լքում է սահմանադրական հանձնաժողովը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այլևս չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին։  

«Մենք որոշել ենք լքել սահմանադրական հանձնաժողովը: Հանձնաժողովի որոշ անդամների հետ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր աշխատանքը երկիրն առավել ժողովրդավարական դարձնելու ճանապարհին կարևոր քայլ  դառնա: Ցավոք, իշխանություններն այլ նպատակներ ունեն: Նրանք ուզում էին յուրացնել ողջ իշխանությունը: Հանձնաժողովը նրանց համար պարզապես գործիք էր: Այսօր արդեն պարզ է, որ հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը սահմանափակում է ազատ ընտրության իրավունքը: Փոխվում է նախագահի ընտրության կարգը, կրճատվում են երկրի ղեկավարի լիազորությունները, որոնք երկրի ժողովրդավարության գրավականն են»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժման»  անդամ Ռոման Գոցիրիձեն:

Թողնել պատասխան