Մինչ նախարար նշանակվելը, պետք է սեմինար անցնեիք

Այսօր՝ նոյեմբեր 24-ին, Վրաստանի խորհրդարանի արտանքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ վեճ է եղել: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Միխեիլ Ջանելիձեից պահանջել են հիշել«բոլոր այն փաստաթղթերը, որտեղ Վրաստանի տարածքների բռնագրավումը հիշատակվում է հենց Վրաստանի կողմից»:

«Մինչ նախարար նշանակվելը, պետք է սեմինար անցնեիք, հասկանայիք, թե ինչ է միջազգային կազմակերպությունը», — հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին, փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան