Միջազգային դիտորդական կազմակերպությունները դրական են գնահատում ընտրությունների ընթացքը

Միջազգային դիտորդների պատրաստած հաշվետվության մեջ ասվում է՝ «Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, պաշտպանված էին հիմնական ազատությունները»: Նրանք, սակայն նշել են, որ առանձին դեպքերը, այդ թվում բռնության, ազդել են քարոզարշավի  խաղաղ եւ բաց  միջավայրի վրա»:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ միջազգային այլ դիտորդական առաքելությունների հայտարարությամբ, ընտրությունների օրը հիմնականում խաղաղ միջավայրում է անցել: Լարվածությունն աճել է օրվա ընթացքում, երբ տեղի են ունեցել մի քանի բախումներ ընտրատարածքներում եւ դրանց հարակից տարածքներում:  Ձայն տալու գործընթացում խախտումներ չեն եղել, փոխարենը քվեների հաշվարկը գործընթացը բացասական է գնահատվել:

ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար եւ հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հոկտեմբերի 9-ի ասուլիսի ընթացքում հայտարարեց՝․«Հոկտեմբերի 8-ի ընտրություններն ընտրողին հնարավորություն տվեցին տեղեկացված ընտրություն կատարել` բազմակարծիք, բայց քաղաքականացված մեդիա միջավայրում: Մենք արձանագրեցինք բռնության առանձին դեպքեր, սակայն բարեբախտաբար ռիսկի չենթարկվեցին ընտրությունները» ,- նշեց նա:

2Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Էմանուելիս Զինգերիսը հիշեցեցրեց  նախընտրական շրջանը` նշելով, որ այդ ընթացքում թեկնածուների նկատմամբ մի քանի անընդունելի դեպք է գրանցվել: «Նման բաներ չպետք է տեղի ունենան:  Բացի դրանից, անհամեմատ տարբեր էր կուսակցություններին տրամադրված  ֆինանսական միջոցների չափը,  ինչը քաղաքական ուժերի համար ոչ հավասար հնարավորություններ էր ստեղծել:  Մինչեւ ընտրական գործընթացի եզրափակիչ արդյունքների հրապարակումը Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեան ուշադրությամբ կհետեւի իրադարձությունների զարգացմանը»:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում երկու հիմանական կուսակցությունները առճակատման էին գնում, ինչն առավելագույնս արտացոլվեց ընտրական գործընթացի վրա: Նկատվել են պետական ռեսուրսի ոչ նպատակաուղղված օգտագործման եւ քարոզարշավի ընթացքում տեղ գտած խախտումներ, նշված է հաշվետվության մեջ:

5ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի պատվիրակության ղեկավար Գուլիելմո Պեկիի խոսքով,  ընտրություններն արդարացրել են դիտորդների սպասելիքները. «Մենք ակնկալում էինք խաղաղ ընտրություններ, որտեղ կողմերը կենտրոնացած կլինեին արդյունքների եւ ոչ գործընթացի վրա:  Ընտրողները կենտրոնացած էին երկրի ապագայի վրա եւ դրան փորձում էին հասնել մրցունակ ընտրությունների ճանապարհով» ,- նշեց նա:

Համամասնական ընտրակարգով 25 կուսակցություն, իսկ մեծամասնականով՝ 816 թեկնածու էր գրանցված: Պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող 9 կուսակցությունից 7-ը բավարարել է ոչ պարտադիր գենդերային քվոտան: Ընտրություններում մասնակցում էր 143 մեծամասնական կին թեկնածու:  Ընդգծվում է դիտորդների հաշվետվության մեջ:

Պաոլո Ալլին՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի պատվիրակության ղեկավարը, նշեց, որ Վրաստանը եւս մեկ անգամ հաստատեց, որ տարածաշրջանում  առաջատարն է ժողովրդավարության վերափոխվելու տեսանկյունից: Այս ընտրութունները հույս են տալիս նրանց, ովքեր աջակցում են Վրաստանի Եվրատլանտյան ինտեգրման գորընթացին»:

9«Ընտրական վարչակազմն աշխատում էր արագ,  բարձր պրոֆեսիոնալիզմով, ԿԸՀ-ը ընտրություններին մասնակցող կողմերի բարձր վստահությունն էր ձեռք բերել: ԿԸՀ-ի անդամների մեծ մասը  քաղաքական կուսակցությունների կողմից են նշանակվել: Դիտորդների խոսքով, ողջ քարոզարշավի ընթացքում լսվում էին մեղադրանքներ հանձնաժողովի անդամների նշանակման ու նրանց օբյկտիվության վերաբերյալ»,- ավելացրեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անա Գոմեսը:

Ինչ վերաբերում է մամուլին, հաշվետվության մեջ նշված է. Մամուլի լանդշաֆտը բազմակարծությամբ է առանձնանում, սակայն առանձին ԶԼՄ-ներ բեւեռացված են համարվում: Մեդիա մոնիտորինգը ցույց է տվել, որ որոշ լրատվամիջոցների  հաղորդումներում հավասարակշռության պակաս էր նկատվում:

ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) ընտրքկան դիտորդական առաքինության ղեկավար, դեսպան Ալեքսանդրե Կելտչեւսկին նշեց. «Մեր երկարաժամկետ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մրցունակ քարոզարշավի ընթացքում հիմնարար իրավունքները պաշտպանված են եղել եւ ընտրական աշխատակազմը վայելել է ընտրությունների գործընթացում ներգրավված կողմերի վստահությունը»:

Թողնել պատասխան