«Transparency international- Վրաստանը»  խաղատների հետ կապված  3 խորհուրդ ունի

 «Transparency international — Վրաստան» նախագծի համակարգող Լեւան Նատրոշվիլին  «Ինտերպրեսնյուզին»  ասել է, որ առցանց  խաղերի   (օնլայն  խաղադրույքներ)  հետ կապված իրենց հիմնական  խորհուրդը  գրանցման գործընթացին է վերաբերում:

Նրա խոսքով` առցանց տիրույթում  խաղ սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը  անձնական  համարի համար նախատեսված վանդակում  մուտքագրել  ցանկացած 11 թիվ:

 «Դա նկատելի  խնդիր է, որի  կարգավորումը առաջին հերթին կարեւոր է հատկապես անչափահասների համար», — հայտարարել է Լեւան Նատրոշվիլին:

Կազմակերպության մյուս առաջարկը,  ըստ Լեւան Նատրոշվիլիի վերաբերում է պետությանը, որը  պետք է  ուսումնասիրի ոլորտը` հաշվի առնելով բոլոր այս խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ:

«Աշխարհի տարբեր երկրներում խաղատների  գործունեությունը կարգավորող տարբեր  կանոններ են գործում: Դրանց  արգելափակումը առանց մարմամասն ուսումնասիրության սխալ  կլինի», — հայտարարել է Նատրոշվիլին:

Նրա խոսքով այս գործընթացում  պետք է ներգրավվեն  տարբեր մասնագետներ`  տնտեսագետներ, հոգեբաններ և այլն:

Մյուս առաջարկը վերաբերում է  այս ոլորտում փողերի լվացման դեպքերին: «Պետությունը այս հարցին մինչ այժմ բավարար ուշադրություն չի դարձրել. չի արձագանքել, չի   հետաքննել  փողերի լվացման հետ կապված հարցերը,եւ այս առումով որևէ մեկը պատժի չի ենթարկվել: Վրաստանում այս հարցում  ռիսկերը բարձր են»:

Այն հարցին, թե  պետք է արդյոք  լրատվամիջոցներին արգելել գովազդել առցանց խաղերը, Լեւան Նատրոշվիլի պատասխանել է` առաջին հերթին պետք է ուսումնասիրել ոլորտը` բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:

«Դա կարող է   արդյունավետ լինել, սակայն չի բացառվում նաև հակառակը», — հայտարարել է Նատրոշվիլին:

Թողնել պատասխան