Միրզոյան-Կովե հանդիպում Ստեփանակերտում

«Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին, տեղեկանում ենք ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Աբխազիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում նշված է, որ գերատեսչությունների միջեւ կնքված «Փոխըմբռնման հուշագիրը» կողմերի միջեւ առաջին պաշտոնական փաստաթուղթն է:

21151430_1514044725319416_7649931103135367792_nՓոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։

Կողմերի տարածած հայտարարությունների համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

Թողնել պատասխան