Մուխթարլիի գործը թափանցիկ հետաքնության կարիք ունի. ԵՄ

Եվրամիությունը արձագանքել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի նկատմամբ օրեր առաջ ընդունված դատավճռին։ Այս մասին հայտարարությունը զետեղված է Եվրամիության պաշտոնական կայքում:

«Հունվարի 12-ին Բալականի դատարանի կողմից ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի նկատմամբ ընդունված վճիռը,  ըստ որի Մուխթարլին դատապարտվել է 6 տարի ազատազրկման, լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ազատ խոսքի, մամուլի ազատության հետ կապված»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Վրաստանից լրագրողի հավանաբար առևանգումը, Ադրբեջանում նրա ձերբակալությունն ու բանտարկությունը թափանցիկ հետաքննության կարիք ունի:

Փոխանցում է «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան