Մուխթարլին ապօրինաբար սահման է անցել. Մղեբրիշվիլի

«Սահմանապահին շրջանցելով սահմանը հատելու հավանականությունը թեև քիչ է, սակայն հնարավոր է։ Ադրբեջանցի գործընկերների հայտարարությամբ, Աֆգան Մուխթարլիի դեպքում նման փաստի հետ գործ ունենք»,- այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
«Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը երկրի պետական սահմանի վերահսկողությունն իրականացնում է արդիական չափանիշներին համապատասխան, որոնք անցակետերից բացի ենթադրում են «կանաչ տարածքներ»,-հայտարարել է Մղեբրիշվիլին՝ հիշեցնելով ադրբեջանցի գործընկերների հայտարարությունն ու հավելելով, որ  այս պահի դրությամբ՝ սա միակ պաշտոնական հայտարարությունն է։

Թողնել պատասխան