Մ. Ջանելիձեն Ստրասբուրգում կքննարկի Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումները

Վրաստանի Արտաքին Գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով մեկնել է Ստրասբուրգ: Նախատեսված են հանդիպումներ  ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի  և Եվրախորհրդարանի մի շարք  պատգամավորների  հետ:

Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում  նախարարը կանդրադառնա Վրաստան-ԵԽ հարաբերություններին, ինչպես նաև  Վրաստանի կողմից չվերահսկվող Հյուսիսային Օսիային և  Աբխազիային վերաբերող կարևոր հարցերին:

Օրակարգային հարցերից են նաև  Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների ու  Վրաստանի եվրաինտեգրման գործընթացները, Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների զարգացումը և այլն: Գրում է Agenda.ge-ն:

Թողնել պատասխան