Յան Ստոլտենբերգ. «Տեսել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժ կիրառել հարևան Ղրիմի, Ուկրաինայի և Վրաստանի դեմ»

«Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում, սակայն Ռուսաստանի գործողություններին պետք է արձագանքի»,- այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ առճակատում ունենալու նպատակ չունի: Մենք չենք ցանկանում նոր Սառը պատերազմ և այդ պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները կրում են ինքնապաշտպանական բնույթ: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի, երբ տեսնում էնք, որ նրանք (ՌԴ-ն) արդիականացնում են ռազմական հնարավորությունները որ ամենակարևորն է՝ տեսանք, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ուժ կիրառել, ինչի մասին են վկայում հարևան Ղրիմի, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ ունեցած բախումները։ Հետեւում ենք նաեւ Ռուսաստանի սպառնալիքներով լի հռետորաբանությանը»,- հայտարարել է Յան Ստոլտենբերգը:

Թողնել պատասխան