Յոհանես Հան․ Վայելեք Եվրոպան

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Թվիթերի իր էջում ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացման համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին։

«Առանց վիզայի ռեժիմի անցնելու առիթով սրտանց շնորհավորում եմ Վրաստանի քաղաքացիներին: Վայելեք Եվրոպան»,- գրել է Հանը:

Այսօրվանից կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի անցագրի (90 օր ժամկետով) Շենգենյան գոտու երկրներ մտնել:

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը ենթադրում է ազատ տեղաշարժ Շենգենյան տարածքով, որը ներառում է 22 անդամ, 4 ոչ անդամ և 4 թեկնածու երկիր:

Թողնել պատասխան