Մարգվելաշվիլին ավելի քան180 դատապարտյալի ներում է շնորհել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ամանորի նախաշեմին ներում է շնորհել 187 դատապարտյալի, այդ թվում՝ 3 անչափահասի և 12 կանանց։

Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ նշելով, որ ներում ստացած կալանավորներից 123-ը քրեակատարողական հիմնարկները կլքեն այսօր։

«Վրաստանի նախագահի հրամանի համաձայն,  կրճատվել է նաև 64 դատապարտյալի պատժամիջոցը, նրաց թվում են նաև ցմահ ազատազրկված կալանավորներ», — ասել է Քորիձեն։

Նա նշել է, որ դեկտեմբերի 14-24-ը հանձնաժողովը ավելի քան հազար գործ է քննել:

Թողնել պատասխան