Նախագահն ընդդիմությանն առաջարկում է Սահմանադրության սեփական նախագիծը մշակել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդդիմադիր կուսակցություններին առաջարկում է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սեփական տարբերակով հանդես գալ:

Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Արդեն ինչ-որ փաստաթուղթ է ստեղծվել, սա քաղաքական փաստ է: Որպես լուծում վերցնենք այս փաստաթուղթը՝ սկսելով անկախ իմպրովիզացիա անել։ Նշենք այն հիմնական թեմաները, որոնց շուրջ համաձայնություն չկար։ Ներկայացնենք մեր տարբերակը, որի հետ կհամաձայնեն բոլորը։ Այնուհետև դա կներկայացնենք իշխող թիմին: Դրանով մեր գործընկերներին ցույց կտանք՝ հնարավոր է, որ հակասություններ ունեցող քաղաքական ուժերը միասին գործ անեն»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան