Նախագահը հրաժարվել է խորհրդարանի արտահերթ նիստ նշանակել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է հաստատել խորհրդարանի արտահերթ նիստը, որտեղ մի շարք հարցերի հետ մեկտեղ պետք է քննարկվեր նաև սահմանադրական փոփոխությունների հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրյույցում ասել է նախագահը:

«Խորհրդարանը դիմել է արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով, որպեսզի քննարկի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Ես այդ խնդրանքին բացասական պատասխան եմ տալիս»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Երկրի ղեկավարը միևնույն ժամանակ ընդգծել է՝ չնայած իր պատասխանին, օրենսդիր մարմինը իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրել: «Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ պատասխանս ոչինչ չի փոխի, եթե որոշում կա, նիստը տեղի կունենա»,- նշել է նախագահը:

Խորհրդարանի արտակարգ նիստը, որը նախատեսվում էր հրավիրել վաղը, օրակարգ պետք է բերեր սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու Արդարադատության գերագույն խորհրդի անդամների ընտրության հարցը:

Թողնել պատասխան