Նախագահը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին որոշում է կայացրել մինչ Սահմանադրական դատարանի և Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնելն օգտվել   ստատուս քվոյի իրավունքից:

Նախագահի աշխատակզմից պարզաբանել են, որ Ռուսթավի 2»-ի դատական գործը ստանդարտ վեճ չէ: Նախագահի խոսքերով` երկրի Գերագույն դատարանը նման որոշմամբ մեծ վնաս է հասցրել Վրաստանի միջազգային հեղինակությանը:  Նախագահի նախաձեռնությունն արդեն  քննադատել է  խորհրդարանական մեծամասնության  մի մասը:

Գիորգի Մարգվելաշվիլին նաև նշել է, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Թողնել պատասխան