Նախագահը որոշում կկայացնի հոկտեմբերի 10-ին. Բեսելիա

«Նախագահը մինչեւ հոկտեմբերի 10-ը ժամանակ ունի որոշելու՝ արդյո՞ք ստորագրում է Սահմանադրության այս տարբերակի տակ, թե ոչ։ Սպասում ենք այդ որոշմանը»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:

Ըստ Բեսելիայի՝ նախագահի հետ նախորդ օրվա հանդիպումը գործնական էր եւ կառուցողական:

«Սպասում ենք հանդիպման արդյունքներին: Մեր հետագա քայլերը կախված են նախագահի որոշումից։ Պետք է ասեմ, որ մենք եւս գնացել ենք զիջումների եւ հասել համաձայնության»,- հայտարարել է Բեսելիան:

Հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնության անդամները նախորդ օրը հանդիպել են նախագահի հետ, քննարկել Սահմանադրությանը վերաբերող հարցեր:

Թողնել պատասխան