Նախագահի աշխատակազմը գաղտնալսումների օրինագծի վերաբերյալ խորհրդակցություններ է սկսել

Վրաստանի  նախագահի  աշխատակազմը ուսումնասիրել է գաղտնի հետաքննությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթը և հանդիպումներ է սկսել համապատասխան պատկան մարմինների հետ:

Վերոնշյալ հարցի շուրջ նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն  և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Լեւան Բոձաշվիլին նախագահական նստավայրում «Սա քեզ է վերաբերվում» արշավի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին են հանդիպել:

Հարցի վերաբերյալ Աննա Դոլիձեն, փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել պետանվտանգության ներկայացուցչի և անձնական տվյալների պաշտպանության հարցերով տեսուչի հետ:

Թողնել պատասխան