Նախագահի ընտրակարգի հետ կապված պետք է հանրաքվե անցկացվի․ Աբաշիշվիլի

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլիի կարծիքով շատ կարևոր է և ժողովրդավարության նշան է, երբ  երկրի առաջին դեմքին ժողովուրդն է ընտրում։

Ըստ նրա՝ հարկավոր է հանրաքվե անցկացնել նախագահի ընտրակարգը որոշելու համար։

«Եթե մինչ հիմա ինչ-որ մեկը կասկածում է, թե ժողովուրդն ուզում է ուղղակի կարգով ընտրել նախագահին, եկեք հանրաքվե անցկացնենք», — ասել է Գիորգի Աբաշիշվիլին։

Խորհրդարանի կողմից սեպտեմբերին հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականին արդեն Վրաստանի նախագահին ընտրական հանձնաժողովն է ընտրելու։ Իսկ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն համարում է, որ ավելի ճիշտ կլինի, եթե երկրի նախագահին ընտրի ոչ թե ընտրական հանձնաժողովը, այլ խորհրդարանը։

Թողնել պատասխան