Նախագահի ընտրությունը վրաց ժողովրդի իրավունքն է. Մարգվելաշվիլի

«Եթե վրաց ժողովրդին չբացատրեն, թե ինչու են իրենից խլում նախագահ ընտրելու իրավունքը, ապա դա կհիշեցնի քաղաքական հաշվեհարդար»,— կարծում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նախագահի ուղիղ ընտրության և Վրաստանը խորհրդարանական պետության վերածելու հարցում այսպիսի կառավարման դեպքում երկրի գործադիրը ենթարկվում է միայն Խորհրդարանին, ոչ թե նախագահին, ով սովորաբար ևս ընտրվում է Խորհրդարանի կողմից։ Այս հարցը սկսվեց քննարկվել հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Վրացական երազանքի տարած հաղթանակից անմիջապես հետո: Ընտրություններից հետո կուսակցության առաջնորդ, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, թե Սահմանադրության ցանկացած փոփոխություն իրականացվելու է լայնածավալ քննարկումների արդյունքում.

«Նախագահի ընտրությունը վրաց ազգի իրավունքն է, և մինչ ժողովրդին ու հասարակությանն այդ իրավունքից զրկելը, որը պետությունը ստացավ անկախություն ձեռք բերելուց հետո, պետք է լավ բացատրել` ինչ նպատակով է դա արվում: Բացատրել նրանով, որ Մարգվելաշվիլին վատ մարդ ա, կամ վատ քաղաքական գործիչ, թե Մարգվելաշվիլին քեզ դուր չի գալիս: Պետք է հիմքային բացատրություն տալ, թե ինչու ընտրողներն այլևս իրավունք չեն ունենա ընտրել երկրի առաջին դեմքին: Առանց այս բացատրությունների, սա կնմանվի մակերեսային հաշվեհարդարի: Սահմանադրական փոփոխությունների գաղափարը զուրկ է հիմքերից, քանի որ այն կապված է մի շարք մարտահրավերների հետ, որոնց առջև կանգնած է մեր հասարակությունը»,- ասել է Մարգվելաշվիլին` «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում` ընդգծելով, որ ինքը ձգտում է զուսպ լինել իր գնահատականներում:

Մարգվելաշվիլին, ով նախագահ ընտրվելիս (2013թ․) վայելում էր նոր իշխանության եկած «Վրացական երազանք»-ի ու վերջինիս հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի աջակցությունը, բացառել է հավանականությունը, թե նոր Խորհրդարանը, որում «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ստացավ, իրեն իմպիչմենտ կհայտարարի: «Իհարկե, ինչ-որ քաղաքական գործչի մտքով կարող է այդ գործընթացն սկսելու ցանկություն անցնել, սակայն իմպիչմենտի համար կոնկրետ հանցագործություն է պետք, բայց այդպիսի գործիչների երևակայության մեջ կարող են նաև հանցագործություններ հայտնվել: Չի կարելի բացառել, որ վաղը կամ մյուս օրը հանցագործության բեմադրումը ոչ մեկի մտքով չի անցնի»,-ասել է նախագահը:

Մարգվելաշվիլին մեկ անգամ չէ, որ արժանացել է իշխող կուսակցության հիմնադիր և ոչ ֆորմալ ղեկավար միլիարդատեր Բիձիա Իվանիշվիլիի քննքադատությանը` հատկապես այն բանի համար, որ նախընտրեց Հավլաբարյան նախագահականը, որը կառուցվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից: Ի դեպ, Մարվգելաշվիլին մի քանի անգամ վետո է դրել իշխող կուսակցության մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վրա: 2016թ․ հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, թե Վաստանին հարկավոր է փոխել նախագահի ընտրության ուղղակի կարգը, նաև Մարգվելաշվիլիին երկրի ղեկավարի պաշտոնին հասցնելը համարել էր իր ամենամեծ սխալը:

Թողնել պատասխան