Նախագահի կարգավիճակը խնդրահարույց է. Մարգվելաշվիլի

«Ինձ համար խնդրահարույց է Վրաստանի նման երկրի նախագահի կարգավիճակը, որն ամբողջովին իմաստազրկված է»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլն, ով «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի շրջանակներում հանդիպել է Սուլխան Սաբայի անվան համալսարանի ուսանողներին:

«Երբ նախագահին գլխավոր հրամանատար ես կոչում, դա կարևոր է, սակայն նա նաև համապատասխան իրավասություն պիտի ունենա կառավարել երկիրը ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև ճգնաժամային իրավիճակներում, իսկ ոչ պատերազմական իրավիճակում, պետք է հզորացնի երկրի պաշտպանությունը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Ըստ նախագահի՝ այս տեսանկյունից կայունություն է եղել նախկին իշխանությունների օրոք, սակայն երկրի վարչապետը փոխվել է երեք անգամ և բանակը նույնպես 3 անգամ երդում է տվել, ինչն արդարացված չէ:

Թողնել պատասխան