Նախագահի վետոների նպատակը ժողովրդավարական համակարգի պահպանումն է. Դոլիձե

Նախագահի նկատողությունների նպատակն է Վրաստանի խորհրդարանին և ժողովրդին տեղեկացնել, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն:

Նրա խոսքերով, նախագահի բոլոր վետոներն ուղղված են սահմանադրական կարգ ու կանոնի և ժողովրդավարական համակարգի պահպանմանը:

«Բոլոր այն դեպքերում, երբ խորհրդարանից նախագահն օրինագծեր էր ստանում, որոնք բացասաբար կարող էին անդրադառնալ ժողովրդավարական համակարգի վրա, նախագահը փաստաթուղթը նկատառումներով և խորհուրդներով հետ էր ուղարկում: Վետոն հնարավորություն է տալիս նախագահին խորհրդարանին ասել, որ չընդունի այս կամ այն օրենքը՝ այս կամ այն պատճառով»,-նշել է Դոլիձեն:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օգտվել է վետոյի իրավունքից խորհրդարանի կողմից առաջարկված 3 օրինագծի դեպքում․ առաջինը՝ «տեղական ինքնակառավարման օրենսգրքում» փոփոխությունները կանխելու, մնացած երկուսը՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:

Թողնել պատասխան