Նախագահի փաստարկները շատ թույլ էին. Կախիանի

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Գիորգի Կախիանիի հայտարարության համաձայն, նախագահի` վետոյի վերաբերյալ համապատասխան ոչ մի փաստարկ  չի լսել, այդ իսկ պատճառով չի աջակցելու նախագահի որոշմանը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:Կախիանիի խոսքերով, բոլոր այն հարցերը, որոնք խորհրդարանը նախագահի վետոյի կապակցությամբ ներկայացրել է օրենսդիրում նրա ներկայացուցչին, անպատասխան են մնացել.

«Անձամբ ցանկանում էի լսել և հասկանալ, թե որոնք են  նախագահի փաստարկները, որպեսզի որոշեի աջակցել նրան, թե` ոչ: Ցավոք մեր բոլոր հարցերը անպատասխան մնացին, փաստարկները շատ թույլ էին, այդ պատճառով անձամբ ես չեմ աջակցի նախագահ վետոյին, հավանաբար նման որոշում կընդունի նաև Խորհրդարանը»:

Վրաստանի նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Աննա Դոլիձեն խորհրդարանին է  ներկայացրել նախագահի վետոյի դրդապատճառներն ու ծանոթացրել նկատողությունների հետ:

Թողնել պատասխան