Ալիեւին հարգանքի տուրք են մատուցել վրաց պաշտոնյաները

«Ռուսթավիում Ադրբեջանի նախկին նախագահ և ադրբեջանցիների ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի մահվան 14-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառում է անցկացվել»,- այս մասին տեղեկացնում է interpressnews  լրատվականը:

Վրաստանում Ադրբեջանի  արտակարգ և լիազոր դեսպան Դուրսուն Հասանովը Քվեմո Քարթլիի նահանգապետ Գրիգոլ Նեսաձեի, Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբաղուայի, Ռուսթավիի քաղաքային ժողովի ղեկավար Լևան Օնիանիի, Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել Ռուսթավիում գտնվող Հեյդար Ալիևի հուշարձանին:

«Հեյդար Ալիևը Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կազմավորման գործում մեծ դերակատարություն է ունեցել: Վրաստանը միշտ կաշխատի խորացնել այդ հարաբերությունները»,- հայտարարել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Գրիգոլ Նեմսաձեն:

Թողնել պատասխան