Նավթը թանկացել է

Համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են:  «Brent»  տեսակի նավթի մեկ բարելի արժեքը այսօր` ապրիլի 21-ին հասել է 46 դոլարի , սա 2015-ից մինչ հիմա  ռեկորդային  գին է`  հաղորդում է «BBC»-ն:

Փորձագետների կարծիքով` նավթի գինը բարձրանում է ` ԱՄՆ-ի  նավթի պաշարների ավելացման ֆոնին: Հիշեցնենք` երկուշաբթի նավթի գները կտրուկ նվազել էին` այն բանից հետո, երբ  նավթարդյունաբերող երկրների  գագաթնաժողովն ավարտվել էր անարդյունք:

Դրանից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել,  որ գագթնաժողովի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության  գալ`արտադրության  ծավալների քչացման հետ կապված, ինչը կօգներ ավելացնել նավթի գները:

Թողնել պատասխան