ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բարեփոխումների իրականացմանը Վրաստանում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերին: Նախարարը գլխավոր քարտուղարի տեղակալին շնորհավորել է վերոնշյալ պաշտոնում նշանակվելու  կապակցությամբ և հաջողություն մաղթել:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը խոսվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերի շուրջ: ՆԱՏՕ-ի գլախավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Վրաստանի կողմից ազգային ամենամյա ծրագրի (ANP -Annual National Programme) իրականացումը:  Տեղեկացնենք, որ փաստաթղթով իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն Վրաստանին  առավելագույնս մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Բրյուսելում եւս  մեկ անգամ վերահաստատվել է, որ ՆԱՏՕ-ն  աջակցում է  Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին:

Հանդիպմանը նաև քննարկվել է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հաջորդ տարվա օրակարգը, որը, կողմերի հավաստմամբ, ամրապնդում է դաշինքի հետ համագործակցությունն ու արագացնում ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը:

Թողնել պատասխան