ՆԳՆ-ն Գումբուրդոյի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձություների վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:

«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում  մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել են ուժով ներխուժել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել: Վնասվել է նաև ՆԳՆ-ին պատկանող մի քանի ավտոմեքենա:

Ստեղծված իրավիճակից ելնելով, կարճ ժամանակ անց դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին և հանդիպել գյուղի բնակչությանը: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 353-րդ, 187-րդ հոդվածի 1-ին, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով»:

Թողնել պատասխան