ՆԳՆ-ն պատրաստվում է ստեղծել գաղտնի ոստիկանության ինստիտուտ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է, այսպես կոչված, գաղտնի ոստիկանների ինստիտուտ ստեղծել: Գերատեսչությունը նման օրինագիծ կներկայացնի կառավարությանն ընթացիկ ամսում:

Ըստ ներքին գործերի փոխնախարարի` խոսքն օտար երկրներում հավելյալ ռեսուրսներ օգտագործելու մասին է, որը կաշխատի կազմակերպված հանցախմբերի դեմ:

«Դրանք կլինեն ոստիկաններ, ովքեր, ի տարբերություն կցորդների, բաց չեն աշխատի և օտար երկրներում կլինեն գաղտնի: Նրանց նպատակը կլինի աշխատել Վրաստանի հետ կապ ունեցող կազմակերպված հանցախմբերով։ Նման ինստիտուտներ կան եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Երկրները նման կերպ օգնում են միմյանց»,- հայտարարել է Շալվա Խուցիշվիլին:

Թողնել պատասխան