ՆԳՆ-ն Փոնիճալայի հատուկ գործողության մասին

Փոնիճալայում տեղի ունեցած հատուկ գործողության հետ կապված Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:

«Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 1979 թ․ ծնված Է. Խ.-ին»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը պարբերաբար թմրանյութեր է ձեռք բերել:  Իրավապահները խուզարկության ընթացքում առգրավել են 0.4636 գրամ հերոին:

Հետաքննությունն իրականացվում է թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստով։

Թողնել պատասխան