ՆԳ նախարարը ոստիկանության մոբիլիզացիայի մասին է հայտարարել

Ապակայունացման վերաբերյալ լուրերի հիման վրա Վրաստանի ՆԳ նախարարը ոստիկանության մոբիլիզացիայի մասին է հայտարարել: Գիորգի Մղեբրիշվիլին սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին փողոցներում և ընտրատեղամասերի մոտակայքում իրավապահները ծառայություն կանցկացնեն: ՆԳ նախարարի հայտարարությանն անդրադարձել է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Վերջինս հայտարարել է, թե հստակ տեղեկատվություն ունեն, որ «Միացյալ ազգային շարժումը» սադրանքներ է պատրաստում: ՆԳ նախարարի հայտարարությունն անընդունելի է «Ազատ դեմոկրատներ», «Պետությունը ժողովրդի համար» և «Լեյբորիստական» կուսակցությունների համար:

Թողնել պատասխան