Նինոծմինդայում ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 5667 ընտրող

Նինոծմինդա քաղաքի բոլոր 3 տեղամասերում ընտրատեղամասերը բացվել են ժամանակին։
Առավոտյան ժամը 8-ից տեղամասերում հերթեր էին, հանձնաժողովի անդամները՝ զբաղված։ Փակցված ընտրացուցակները հայերեն եւ վրացերեն լեզուներով էին։ Նինոծմինդա քաղաքի 02 ընտրատեղամասի 1-ին ընտրողը ընտրություններին է մասնակցել առավոտյան ժամը 8:08-ին։
14585311_1227565607312613_984596440_n
Ժորա Սնխչյան

Գրող- հրապարակախոս Ժորա Սնխչյանի խոսքերով՝ ընտրություններին պետք է պատասխանատու կերպով մոտենալ, քանի որ դրանց արդյունքում Վրաստանի առաջիկա 4 տարիների ապագան է որոշելու։ Ինչպես մյուս 2, այնպես էլ այս տեղամասում, ընտրությանը մասնակցել ցանկացողների պակաս չկար:

2 Նինոծմինդայի 03 ընտրատեղամասում ժամը 8:20-ի դրությամբ 30-ից ավելի ընտրող էր գրանցվել։ Ընտրողների ընդհանուր թվաքանակը 1315 է։ Ընտրատեղամասում մուտքի մոտ հերթեր էին։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով, վաղ առավոտյան նման հոծ խմբերի առկայությունը պայմանավորված է դաշտում սպասող աշխատանքին հասնելու ցանկությամբ։ Այս ընտրատեղամասում ներկա էին ԵԱՀԿ դիտորդական առաքելության 2 դիտորդ։
Նինոծմինդայում ժամը 12-ի դրությամբ քվեարկել է 5667 ընտրող: Ընտրողների ընդհանուր թիվը 24.000 է:

Թողնել պատասխան