Նորածինների մահացության ցուցանիշը տագնապալի է. Օմբուդսմեն

Երեխաների պաշպանության օրվա կապակցությամբ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին զեկույց է ներկայացրել, որտեղ ուշադրություն է դարձված երեխաների իրավունքներին և նրանց նկատմամբ իրականացված բռնություններին:

Նանուաշվիլին խոսել է նորածինների մահացության տագնապալի վիճակի մասին: Անցյալ տարի Վրաստանում մինչև 1 տարեկան 511 երեխա է մահացել:

«Երեխաների նկատմամբ բռնության մասշտաբները շարունակում են բարձր մնալ և մենք կոնկրետ փաստեր ունենք, որոնք ներկայացված են զեկույցում: Երեխաների աղքատությունը նույնպես կարևոր խնդիրներից մեկն է: Նորածինների մահացության ցուցանիշով Վրաստանը շարունակում է մնալ բարձր հորիզոնականներում»,- հայտարարել է Նանուաշվիլին:

Թողնել պատասխան