Նորընտիր Խորհրդարանի նախագահը կնտրվի առաջին նիստի ընթացքում

Վրաստանի 9-րդ գումարման Խորհրդարանի ղեկավարին օրենսդիրը կընտրի առաջին նիստի ընթացքում: Օրենսդիրի կանոնակարգի համաձայն, Խորհրդարանի խոսնակի թեկնածություն առաջադրելու իրավունք ունի մեծամասնություն կազմող կուսակցությունը կամ խմբակցությունը։ Խոսնակի թեկնածություն առաջադրելու իրավունք ունի նաեւ խորհրդարանի 6 անդամներից կազմված խմբակցությունը:

Այս պահին, 9-րդ գումարման Խորհրդարանի խոսնակի թեկնածու է ներայացրել միայն ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս պաշտոնում կուսակցության կողմից առաջադրվել է Իրակլի Կոբախիձեն: Խորհրդարանի խոսնակի թեկնածուն հանդես է գալու 20 րոպե տեւողությամբ ելույթով, որից հետո տեղի է ունենալու փակ քվեարկությունը:

Թողնել պատասխան