Նոր չվերթներ Քութայիսիի օդանավակայանից

Wizzair ավիաընկերությունը եվրոպական մի քանի երկրների ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի: Մասնավորապես Wizzair-ի թռիչքների ուղղություններին կավելանան  Քութայիսի-Հռոմ, Քութայիսի-Պրահա, Քութայիսի-Փարիզ և Քութայիսի-Բարսելոնա:

Նշված քաղաքների ուղղությամբ Wizzair ընկերությունն ուղիղ չվերթներ կիրականացնի 2018 թվականից: Ցանկացողները կարող են տոմսեր պատվիրել  հունգարական ավիաընկերությունների կայքերից:

Հատկանշական է, որ վերջերս Wizzair-ը կանոնավոր չվերթներ է սկսել Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ուղղությամբ:

Հիշեցնենք՝  Wizzair-ը Քութայիսիից չվերթներ է իրականացնում Բեռլին, Մյունխեն, Միլան, Դորտմունդ, Սալոնիկի, Լառնակա, Սոֆիա, այժմ նաև Վրոցլավ ուղղություններով:

Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան