Նոր նախաձեռնություն հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջանների երիտասարդության համար

Նախընտրական շրջանում Վրաստանի  հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջանների երիտասարդության համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս «Ժողովրդավարության և զարգացման կենտրոն» (Center of Development and Democracy) կազմակերպությունը:

«Ընտ14192737_659436320892088_7668060939260467557_nրական գործընթացում քաղաքացիական մասնակցության ամրապնդում»  ծրագիրը նպատակ ունի  երիտասարդ  ընտրողին տեղեկացնել  իր իրավունքների մասին, ծանոթացնել ընտրական գործըթացի ողջ մանրամասներին: Նախաձեռնության ղեկավարները կարծում են, որ այս ամենը  նրանց կօգնի գիտակցված ու ճիշտ որոշում կայացնելու հարցում:

«Ալիքի» հետ զրույցում  կազմակերպության ընտրական ծրագրերի ղեկավար Լաշա Մելաձեն նշեց, որ վերջին նախաձեռնությունը  հատուկ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների երիտասարդների հետ աշխատանքին. «Նրանց համար  պատրաստվում են  հայերեն և ադրբեջաներեն  տեսահոլովակներ,  որոնք պարբերաբար եթեր  կհեռարձակվեն շրջանային  հեռուստաընկերություններով»:

1001430_216356095200115_1515389261_nԲացի այդ, սոցիալական  ցանցերի միջոցով կիրականացվի մեծամասշտաբ տեղեկատվական արշավ` «որոշումը քոնն է -2016»  կարգախոսով,  կկազմակերպվեն ստեղծագործական մրցույթներ  (դրանց  առավել մանրամասն կարելի է  ծանոթանալ  կազմակերպության ֆեյսբուքյան  էջում` facebook.com):

«Այս ողջ գործընթացն իրականցվում է հաշվի առնելով լեզվական, կրոնական և ավանդական ամենատարբեր խոչընդոտներն  ու կարիքները»,- վստահեցրեց Լաշա Մելաձեն:

Կենտրոնը  նման ծրագրի անհրաժշտությունը կապում է ընտրություններում երիտասարդների պասիվ մասնկացությամբ:  Ծրագրի հիմքում ընկած են  ԿԸՀ-ի  տվյալները, որը  նախաձեռնության ղեկավարները հույս ունեն ծրագրի արդյունքում արդեն այս խորհրդարանական ընտրություններում կավելանա:

Մելաձեն «Ալիքի» հետ զրույցում նաև իր  մտահոգությունը հայտնեց  ազգային փոքրամասնություններով  բնակեցված վայրերում ընտրարշավի անցկացման առընչությամբ.

img_9773«Այս շրջաններում  ընտրական արշավ անցկացնելն իրոք  խնդիր է. բնակչության մեծ մասը չի տիրապետում պետական լեզվին:  Այդ պատճառով շատ  թեկնածուներ չեն կարողանում  այդ ընտրողին հասու  դարձնել  իրենց ծրագրերը:  Հաճախ միայն քաղաքական նեղ հետաքրքրություններից ելնելով  են  այս շրջաններում հանդիպումներ  կազմակերպվում:  Գործընթաց, որին  շատ պարզ պատճառով  ներգրավված չեն  նաև մեծաքանակ ընտրողներ»,-ասում է Մելաձեն:

«Ժողովրդավարության և զարգացման կենտրոնը», որ հիմնվել է 2008 թ., աշխատում է  Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության  ուղղությամբ: Բացի այդ,   դիտորդական առաքելություններ է իրականացնում նախագահական, խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններում: Կազմակերպությունը մեծ փորձ ունի նաև եվրոպական կառույցներում Վրաստանի ինտգրման հարցում: Այդ ուղղությամբ վերջին ծրագրերից մեկը վերաբերում էր   հոգևորականնների  համար եվրոպական  կառույցների  վերաբերյալ դասընթաց-հանդիպումներին.

13920139_1114121665320435_6543362092892734195_o«Այս ծրագիրը բավականին  հաջողված կարելի  է համարել. այն  բացառիկ նախաձեռնություն էր ոչ  միայն Վրաստանի, այլ նաև  հետխորհրդային այլ երկրների համար: Հոգևորականների հետ հանդիպումներում  հիմնականում խոսվեց այն մասին, թե  ինչ կարող է ստանալ  Վրաստանը` իտենգրվելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:   Շեշտը դրվեց Ասոցացման համաձայնագրի ու Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզայի ազատականացման հարցերին»,-Ալիքի հետ զրույցում նշեց  «Ժողովրդավարության և զարգացման կենտրոն»-ի ընտրական ծրագրերի ղեկավարը:

Թողնել պատասխան