Առողջապահության համընդհանուր ծրագրում ընդգրկվելու համար նոր չափորոշիչներ կգործեն

Մարտի 1-ից առողջապահության համընդհանուր պետական ծրագրում  ընդգրկվելու համար նոր չափորոշիչներ կգործեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Նրա խոսքով,  ընտրովի  համաձայնագիրը առաջին հերթին վերաբերվելու է մայրերի և երեխաների առողջությանը։

«Սա այն բարեփոխումների առաջին քայլն է, որոնց մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը: Մասնավորապես բժշկական հաստատությունների հետ համաձայանգրի կնքումը կլինի ընտրովի։ Դա արվում է բժշկական ծառայությունների որակը բարելավելու համար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ բարեփոխումների առաջին փուլը վերաբերում է մայրերի և երեխաների առողջությանը:

Սերգեենկոյի խոսքով, նոր  չափորոշիչները բավարարելու դեպքում խոշոր քաղաքների բժշկական հաստատությունները ևս հնարավորություն են ստանալու միանալ առողջապահության համընդհանուր ծրագրին: Այս չափորոշիչները մի քանի ուղղություն են ներառում:

«Նախաձեռնությանը նախորդել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկու տարվա քրտնաջան աշխատանքը: Արդյունքում սահմանվել են այն պարտադիր փոփոխությունները, որոնք մոտ օրերս ուժի մեջ կմտնեն: Մենք կարծում ենք, որ նոր չափորոշիչները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից: Նպատակն է ապահովել ավելի բարձր մակարդակի բուժօգնություն ու ծախսերի արդյունավետություն», — հայտարարել է Դավիթ Սերգեենկոն:

Թողնել պատասխան