Նոր պարեկային ծառայությունը կապ չունի գաղտնի հետապնդման հետ,- հստակեցնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը

new_carsՎրաստանի ոստիկանությունը չի պատրաստվում գաղտնի հետապնդում իրականացնել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է առանց տարբերանշանների  պարեկային ծառայության նախաձեռնությունը` հստակեցնելով, որ այն ոչ մի կապ չունի գաղտնի հետապնդման հետ:

Ոստիկանության մասին օրենքի փոփոխությունները դիտարկման փուլում են գտնվում` Վրաստանի խորհրդարանի կողմից: Նախարարության նախաձեռնությամբ ` ֆոտո և վիդեո տեխնիկայով, ինչպես նաև շարժական արագաչափ սարքերով զինված մեքենաները պետք է երթևեկեն առանց տարբերաշանների և գրանցեն խախտումները: Կկիրառվեն նաև թաքնված ռադարներ և տեսախցիկներ:

«Վերջերս  լրատվամիջոցներում  շրջանառվում են լուրեր, ըստ որի  Նախարարությունը սկսելու է գաղտնի հետապնդում իրականացնել:  Չնայած, որ նախարարությունը փաստարկներով բացատրել է, որ առանց տարբերանշանների պարեկային ծառայությունն ու գաղտնի հետապնդումը որևէ կապ չունեն, այնուամենայինիվ,   դիտավորյալ հասարակությանը շփոթության մեջ են գցում», — հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

« Վերջին տարիներին Վրաստանում մեքենաների քանակն ավելացել է քսան տոկոսով, ինչն ավելացրել է փողոցների   ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը:  Սրա հետ կապված` Նախարարության առաջնահերթ խնդիրը քաղաքացիների ավնտանգությունն ապահովելն է: Նույնիսկ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում վարորդի ինքությունը չի պարզվելու, և տուգանքը գրվում է մեքենայի սեփականատիրոջ անունով»;

Նախարարությունն  ընդգծել է նաև, որ առանց տարբերանշանի պարեկային ծառայությունը կիրառվում է արևմտյան մի շարք երկրներում: Ինչ վերաբերում է խախտումների հարյուր բալանոց համակարգի ներդրմանը, ապա առանց տարբերանշանի պարեկային ծառայության դեպքում բալային համակարգը չի գործելու:  Հիշեցնենք` ըստ օրինագծի` խախտումներին համապատասխան` վարորդների բալերը պակասելու են, իսկ հարյուր բալը սպառելուց հետո վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:

Թողնել պատասխան