Նոր Սահմանադրության ծախսերը կազմել են 40 000 լարի

 

Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովի աշխատանքների համար ծախսվել է 40 000 լարի, այն դեպքում, երբ նախորդ սահմանադրական փոփոխությունների ծախսը կազմել է 360 000 լարի, այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

«360 000 լարի ծախսվեց այն դեպքում, երբ արդյունքը հավասար էր 0-ի: Նոր հանձնաժողովը 40 000 լարի է ծախսել, որ Վրաստանի Սահմանադրության լիովին նոր խմբագրություն կազմի: Սա նշանակում է, որ գործընթացը ծրագրված էր շատ ռացիոնալ կերպով»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան